Ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվել են և կոնսենսուս ունեն մեկ հարցի շուրջ

9/11/2026 13:27

Ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվել են և կոնսենսուս ունեն մեկ հարցի շուրջ՝ թույլ չտալ, որ ալիևյան Սահմանադրությունն ընդունվի ՀՀ-ում, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը: «Այս իշխանությունները գնում են այդ պահանջը բավարարելու ճանապարհով, այն հույսով, որ կարող է այդ փուլում գա իրենց պատկերացրած խաղաղությունը, բայց ամեն անգամ մենք նոր պահանջի ականատեսն ենք լինում։ Հայաստանում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն՝ հայկական օրակարգով ձևավորված առաջարկ և ոչ երբեք ալիևյան Սահմանադրություն»-նշել է նա։