Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս

9/11/2026 13:30

Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը. եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ. եռապատերազմի կուսակցությունը: Ո՞վ է մեզ բերել երեք պարտություն. եռապատերազմի կուսակցությունը. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ասել է Նարեկ Կարապետյանը Եռաբլուրում : «Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս: Իրենց իշխանության մեկ ու կես տարի հետո սկսած պրոցեսից մինչև այսօր Հայաստանի հիմնական հարցը պատերազմ է, որովհետև այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները, և իրենք չեն կարող այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետև իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն»,-ասել է նա: