Բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում

9/11/2026 13:37

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի: Իրենց արդյունքներն են բերում հայ-ադրբեջանական կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը», - ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV ամենամյա հանդիպմանը։ Այսպես, Շոյգուի խոսքով, մեծ նշանակություն ունի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակներում: «Միևնույն ժամանակ բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն ինքնածախսածածկվող»,- նկատել է ՌԴ ԱԽ քարտուղարը։