Միջադեպ Գյումրի ռուսական ռազմաբազայում

9/11/2026 16:38

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ նոր միջադեպից հետո երկու ռուս զինծառայող է կալանավորվել: Նրանք հայաստանյան քրեակատարողական հիմնարկում են պահվում: Այս մասին հայտնել է «Ազատություն»-ը: Տուժողը Ուկրաինայի քաղաքացի Դմիտրի Սամուելենկոն է: Հենց նա է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն Գյումրիի Անի թաղամասում երկու զինծառայողներ են ծեծել: Դեպքը մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել: Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթ են հարուցել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով, դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ռազմաբազայի երկու զինծառայողները կալանավորված են առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով: Թե ինչն է այս միջադեպի պատճառը, ինչու են ռուսները ծեծել ուկրաինացուն, դեռ պարզ չէ: Ռուսական ռազմաբազան կամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը որևէ մեկնաբանություն չեն արել ոչ այս, ոչ էլ մյուս միջադեպի մասին: