Արամ Ղազարյանն ընդունել է Բրայան Բրեուհաուսին

9/11/2026 19:40

Նոյեմբերի 6-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային գրասենյակի աղետների և հումանիտար արձագանքման բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսին։ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների զարգացման, ինչպես նաև միջազգային փորձի ներգրավման կարևորությունը։ Կարևորվել են համայնքների դիմակայունության և պատրաստվածության ամրապնդումը, մասնագիտական փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։ Բրայան Բրեուհաուսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համագործակցության կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել են մասնագիտական վերապատրաստումների, համատեղ ուսումնավարժությունների կազմակերպման, ինչպես նաև միջազգային փորձի հիման վրա արդյունավետ լուծումների ներդրման և արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հարցեր։