2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել
10/11/2026 12:18

Զինծառայող Տ.Ս․-ի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:
Այս մասին հայտնում են ՊՆ-ից։