Պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով անհիմն վարկաբեկում ու կալանավորում են

10/11/2026 12:28

Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են. այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան»-ը: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց շինծու մեղադրանքներով։ Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ցավակցում է Արսեն Գևորգյանի ընտանիքին»։