Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾ

10/11/2026 13:10

Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակ, կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Հիշեցնենք, որ կալանավայրում ինֆարկտից մաhացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը