ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ՀՀ-ն չի ներկայացրել

10/11/2026 16:04

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու պաշտոնական հայտ չի ներկայացրել. այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Նման հայտ չի ստացվել, ինչպես չի ստացվել նաև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հայտ»,- լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքներով։