Ավարտվել է ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների առաջին օրը
10/11/2026 19:10

Աբու Դաբիում ավարտվել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների` մոտ 4,5 ժամ տևած առաջին օրը:
Այսօր առավոտյան ժամը 11-ի սահմաններում էր Աբու Դաբիում մեկնարկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ի աղբյուրը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Աբու Դաբիում բանակցությունները արդյունավետ էին, բայց դեռ շատ բան կա անելու։
«Դեռ շատ աշխատանք կա անելու։ Չեմ կարծում, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում որևէ բան կարող է որոշվել»,- ասել է նա։