Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

11/11/2026 12:34

Երևանում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։