Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիայի Հանրապետություն

11/11/2026 22:30

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում, հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ: