Քոչարյանը ՄԱԿ-ում խոսել է ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին
12/11/2026 10:31

ԵԽԽՎ Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի կազմում Նյու Յորքում մասնակցեցի ՄԱԿ կատարած այցին՝ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում,- ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Երեք օրվա ընթացքում հանդիպումներ ունեցանք ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում նաև խոսել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող նոր սահմանադրության, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող դատավարության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների խնդիրների մասին»,- նշել է պատգամավորը։