Սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է
12/11/2026 12:13

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով, որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ժամանակավոր արգելքը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից 6 ամիս ժամկետով:
«Այս կարգավորումը սահմանվել է` հաշվի առնելով միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտություն»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ:
Արգելքը կվերաբերի սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանմանը:
Վերջին անգամ ժամանակավոր արգելքը սահմանվել էր այս տարվա հուլիսի 6–ից` կրկին 6 ամիս ժամկետով: