ՀՀ-ն շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում

12/11/2026 13:07

Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից,- ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն է հայտարարել այս մասին: «Հետագայում դա Հայաստանի իրավունքն է՝ պահպանել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, թե ոչ։ Կարծում եմ, որ հակառակ դեպքում Հայաստանը շատ բան կկորցնի»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ընդգծել է նա Վիետնամ կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։ Անդրադառնալով ԵԱՏՄ-ին անդամակցությանը՝ Մատվիենկոն նշել, որ ինչպիսի որոշում էլ Հայաստանը կայացնի ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա: «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, անկախ նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնեն Հայաստանի իշխանությունները, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունը, այն ապացուցել է իր փոխշահավետությունը։ Այլ պետությունների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ մշտապես աճում է»,- ասել է նա: