Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո Թուրքիան սահմանը կբացի

12/11/2026 15:00

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ ցամաքային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները, սակայն Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության հասնեն,- հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: Անթալիայում անցկացվող COP31 կլիմայական համաժողովի շրջանակում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին՝ Ուրալօղլուն նշել է, որ թուրքական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները թե՛ Ալիջանի ցամաքային անցակետի, և թե՛ երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության գան, և հաշվի է առնում նաև Բաքվի մտահոգությունները։ Նախարարը հավելել է, որ սահմանների բացումը, իր գնահատմամբ, երկար չի տևի։