Ավտոբուսի վարորդը ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել

13/11/2026 10:22

Այսօր՝ նոյեմբերի 13–ի առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել. թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ընկերությունից։ «Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։ Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,– նշված է հաղորդագրության մեջ։