Փաշինյանը վաղը մեկնելու է Կամբոջա
13/11/2026 18:15

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու,- aյս մասին ասել է Փաշինյանը՝ ինքնաթիռից հրապարակված տեսանյութում:
Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնել էր Իռլանդիայի Հանրապետություն: Վարչապետը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են եղել նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ: