Հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը

14/11/2026 09:53

Դեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը։ «Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանի և ԵԱՏՄ հարաբերություններում խնդիրներ ստեղծելը իրենց քաղաքականությունը չէ։ «Դա քաղաքային գործընթաց է, և մենք հնարավորինս հանգիստ, հանդարտ կլինենք այս ամբողջ գործընթացում։ Բայց մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ երկար ժամանակ, նույնիսկ ՀԱՊԿ-ում, ընկալումն այն էր, որ Հայաստանն այլընտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունն առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ հիմա ՀՀ-ն շատ հարմարավետ է զգում ԵՄ հետ հարաբերություններում։ «Ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել, արդեն իսկ ԵՄ-Հայաստան հարաբերություններում անհավատալի փոփոխությունների երկար ցանկ կա»,- հավելել է Փաշինյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ իրենց նպատակը չէ խաթարել Հայաստանի հարաբերությունները ՌԴ հետո։ «Մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»,- ասել է Փաշինյանը։ Հարցին՝ «Ռուասատանն ուզո՞ւմ է ձեզ համար խնդիրներ ստեղծի», Փաշինյանը պատասխանել է. «Ով իմանա՞, հուսանք դա չէ Ռուսաստանի մտադրությունը»։