Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակից մինչև Պուշկին

14/11/2026 14:33

Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց, հայտնել են Երևանի աղաքապետարանից։ «Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում, հայտնել են Երևանի քաղաքապետարանից»,- նշված է հաղորդագրության մեջ: