ԲԴԽ-ն ստացել է 2 դատավորների անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները

14/11/2026 16:15

ԲԴԽ-ն քիչ առաջ ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները։ «Փաստինֆո»-ին տեղեկությունը հաստատել են ԲԴԽ-ից: Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր՝ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։ Աղբյուրի տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։