Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ
15/11/2026 11:23

Իրանի Իլամ նահանգում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը։
Ավելի վաղ Իլամ նահանգի Կարմիր մահիկի ընկերությունը IRIB հեռուստաընկերությանը հայտնել էր առնվազն 5 զոհի և 17 վիրավորի մասին։ Հետագայում զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ այս տվյալները ճշգրտվել են։
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը շեշտել է պատասխանատու վարելաոճի կարևորությունը՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու համար։
Վթարի ստույգ պատճառը դեռևս պարզված չէ։