Արթուր Վաղարշյանը`ՍԴ փոխնախագահ

16/11/2026 13:30

2026 թվականի նոյեմբերի 16-ին Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը` վեց տարի ժամկետով: Այս մասին հայտնել են ՍԴ-ից: Հիշեցնենք, որ նախկին փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ Վլադիմիր Վարդանյանի ընտրությունից հետո ասել էր. Ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ, բայց կշարունակեմ մնալ ՍԴ դատավոր: «Ես ավելի քան վեց տարի է պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության և իմ անձի մասով երբևէ ճնշում չի եղել, չկա և չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է հնարավոր մեկնաբանություններին, ասացի այն, ինչ ասացի, մնացածը ինչպես կընկալվի, կմեկնաբանվի, արդեն առանձին հարց է»,-ասել էր նա: