Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

16/11/2026 21:14

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրև։ Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։ Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։