«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը

17/11/2026 12:06

Այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը իր ելույթում Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» է անվանել, որից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին, իսկ ՔՊ-ականները՝ ծափ տալ։ Իսկ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է՝ «Տիկին Հակոբյան, եթե ուզում եք արտաբերել այդ մարդու անունը, ազատ արտաբերեք»։ Ապա ինքը սկսեց մի քանի անգամ արտաբերել՝ «Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ գործակալի եղբայր Կտրիճ Ներսիսյան...»։ Հակոբյանի ելույթի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը։