Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

17/11/2026 21:50

Նոյեմբերի 16-ին Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2026 թվականի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները։ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։ Կողմերը քննարկել և համաձայնեցրել են 2027 թվականի համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք նոր ոլորտներին վերաբերող միջոցառումներ։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աշխատանքները համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում։