Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին հանդիպում կունենան

18/11/2026 13:32

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը: Երեք պետության ղեկավարները խորը մտքեր կփոխանակեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով առաջիկա եռակողմ գագաթնաժողովի օրակարգը։ Դիվանագետը հավելել է, որ հանդիպման մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին, և առաջարկել է հետևել նորություններին։ Հիշեցնենք, որ Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում նոյեմբերի 19-ին նախատեսված է Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպումը։ Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա կլինի երեք առաջնորդների առաջին շփումը նման ձևաչափով։