Նախատեսվում է իմ այցը Ադրբեջան․ ԱԽՔ
19/11/2026 10:18

Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք։ Հաջիևը ժամանել էր Հայաստան, հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ․ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
2026 թվականի հունիսի 14-ին Դիլիջանում կայացել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում: