Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտությունն առնչվող հարցեր
19/11/2026 10:23

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման Ուկրաինան էր։
Ուշակովը նշել է, որ հանդիպումը լավ է անցել, իսկ Պուտինը հեռացել է գերազանց տրամադրությամբ։
Նա նաև հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը ծանոթացել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերի հետ։
Ուշակովը հավելել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստական բնույթ է կրել՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններից առաջ։