Պուտինը, Թրամփը և Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել

19/11/2026 15:25

Շենչժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։ Այն տևել է 1,5 ժամ։ Առաջնորդների հանդիպումը կայացել է «Ցիլին Շանչժուան» պետական նստավայրում, որն այդպես է անվանակոչվել երկարակեցության և բարեկեցության խորհրդանիշ հանդիսացող «չինական միաեղջյուրի» պատվին։ Երեք երկրների առաջնորդները խաղաղության մասին հռչակագիր են ընդունել: Հռչակագրի ամբողջական տարբերակը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպում են անցկացրել Շենժենում։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պետությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Չինաստանին՝ այս պատմական եռակողմ գագաթնաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար։ Երեք պետությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ընթացիկ միջազգային իրավիճակի շուրջ և իրենց հանձնառությունն են հայտնել ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության պահպանմանը։ 1. Հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն իրենց հանձնառությունն են հայտնել ՄԱԿ-ի բարեփոխմանը, որպեսզի ՄԱԿ-ը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության ու անվտանգության ոլորտում իր հիմնարար առաքելությանը։ 2. Երեք պետությունները ծրագրում են ավելացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք հաստատել են կայուն էներգամատակարարումների կարևորությունը։ 3. Երեք պետությունների ղեկավարները նշում են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետությունների պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումն ունեն հիմնարար նշանակություն, և համաձայն են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։ 4. Երեք պետությունների ղեկավարները հաստատել են, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սկսվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ»,- նշվում է հռչակագրում: