Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվել է
19/11/2026 15:42

Դատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքը:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գտնվում է տնային կալանքի տակ, որը սահմանվել է 2026 թվականի հունիսի 4-ին՝ նախնական կալանքը փոխարինելու արդյունքում։ «Սրբազան պայքար» շարժման գործով կալանավորվել է երկու ամսով, ինչին հաջորդել են կալանքի ժամկետի պարբերական երկարաձգումները։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունիի նախագահությամբ, կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով: