Այս գործն ընդհանրապես պետք է կարճվի. Բագրատ Սրբազան
19/11/2026 19:11

Խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացնելն ինձ համար վիրավորական է, այս գործն ընդհանրապես պետք է կարճվի,- այս մասին դատարանի դիմաց ասել է Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով 3 ամիս իր կալանքը հետաձգելու որոշմանը:
«Կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր: Դատարանից ոչ ակնկալիք ունեինք և ոչ էլ որևէ սպասելիք:
Ես մի առիթով ասել եմ, որ այս գործը կարճվելու ենթակա գործ է, անգամ չսկսելու գործ է: Եվ ինձ համար միակ միջոցը այս գործի կարճումն է»,- ասել է նա: