Սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման

20/11/2026 09:43

Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման տանող Ռազմավիրական ճանապարհի հատվածում․ այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը։ Արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում՝ 93-րդից մինչև 107-րդ կիլոմետրը։ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է առանց սահմանափակումների։ Միաժամանակ, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն ձնահյուսապաշտպան թունելներով։