«Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

20/11/2026 12:48

Նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան «Մասիս քաղքի Շիրազի փողոցում «Ինեսա» խանութի հարևանությամբ, վրարերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել մեկին Մասիսի, մեկին «Էրեբունի» բժշկական կենտրոններ։ Վրաերթից հետո «Dodge»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային, սակայն «Opel»-ի վարորդը հրաժարվել է Պարեկային ծառայությունից՝ ասելով, որ ինքը չի տուժել։