Վրաստանում Սգո օր է հայտարարվել

20/11/2026 12:55

Վրաստանում նոյեմբերի 22-ը Սգո օր է հայտարարվել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Փոնիճալա թաղամասի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Այդ օրը արգելված են զանգվածային ժամանցային միջոցառումները, բոլոր շենքերի վրա կխոնարհվեն պետական դրոշները։ Բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին։ Պատճառը անսարք ջեռուցիչի հետևանքով բնակարաններից մեկում գազի կուտակումն է եղել։ Պայթյունի ալիքը քշել-տարել է բնակելի շենքի տանիքի մի մասը և առաջացրել միջհարկային ծածկերի փլուզում։ Արդյունքում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ փոքր երեխա, ևս հինգ հոգի գտնվում է հիվանդանոցում։