Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի երկուշաբթի օրը

20/11/2026 14:31

Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը և մենք գնանք հանրաքվեի,- Աժ-ում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Երկուշաբթի օրն Արդարադատության նախարարությունը կհրապարակի Սահմանադրության նոր տեքստը։ Կհրապարկվի և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին։ Բայց մինչ այս ես հանդես եմ գալու առաջարկով, ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը և ամբողջ խմբակցությունով չքվեարկեն։ Ապահովեն անհրաժեշտ 6 ձայնը և մենք գնանք հանրաքվեի, ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կարտահայտվի նոր սահամանդրությանը, ես հրաժարական եմ տալիս»,- ասել է Փաշինյանը։