Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ․ ՀՀ ԱԳՄԱՆ
20/11/2026 16:01

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,- ասվում է ՀՀ ԱԳՄԱՆ-ի՝ X-ում հրապարակված հաղորդագրությունում։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։
«Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ»,- ասված է ցավակցական ուղերձում։
Հիշեցնենք, որ Վրաստանում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, երկրում Սգո օր է հայտարարվել։