Բեռնատարը բախվել է մի քանի ավտոմեքենայի, ծառերին ու մխրճվել տաղավարի մեջ

20/11/2026 19:27

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի «Կլոր ունիվերմագի» հարևանությամբ, արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է մի քանի երթևեկող և կայանված տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխա են, 3-ը՝ միջին տարիքի։