Նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում
21/11/2026 11:33

Կենսաչափական համակարգի ներդրմամբ Հայաստանում մեկնարկած թվայնացման նոր դարաշրջանն իրականություն է․ դիմում ներկայացրած քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։
«Նոր կենսաչափական անձնագիրն ստացող քաղաքացիների առաջին տպավորությունները տարբեր են, բայց բոլորի խոսքում մեկ ընդհանուր շեշտադրում կա՝ նոր որակ, նոր ձևավորում և նոր հնարավորություններ։
Ոմանց գրավում է անձնագրի ժամանակակից տեսքն ու որակը, մյուսների համար կարևոր է փաստաթղթի հուսալիությունն ու անվտանգային բաղադրիչը։
Նոր սերնդի կենսաչափական անձնագիրը պարզապես նոր ձևաչափի անձնագիր չէ, այլ անվտանգության, հուսալիության և տեխնոլոգիական առաջընթացի նոր մակարդակ։
Անձնագրում ներդրված էլեկտրոնային չիպը պահպանում է քաղաքացու տվյալներն ու դեմքի թվային պատկերը՝ ապահովելով նույնականացման լրացուցիչ հնարավորություններ։
Իսկ բազմաշերտ պաշտպանական տարրերը բարձրացնում են դրա կեղծման անհնարինությունը։ Նոր համակարգի ներդրմամբ արդիականացվել է ոչ միայն փաստաթղթերի տրամադրման տեխնոլոգիան, այլև սպասարկման ամբողջ գործընթացը։
Այսպիսով, ծառայությունները դարձել են առավել հասանելի և ճկուն՝ քաղաքացիներին հնարավորություն տալով իրենց ժամանակացույցին հարմար ժամի ստանալ անհրաժեշտ ծառայություններն ու անցնել փաստաթղթավորման ընթացակարգերը։
Նոր կենսաչափական անձնագիրը՝ ՀՀ քաղաքացու ինքնության և պետականության միասնական խորհրդանիշն է՝ պաշտպանվածության ժամանակակից լուծումներով»,- նշվում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։