Իրանը բարձրացնում է լարվածության սանդղակը

21/11/2026 17:25

Ինչպես 40-օրյա պատերազմի ողջ ընթացքում, այժմ ևս Իրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով միանգամից մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Ցանցում արդեն հայտնվել են իրանցիների կողմից տարածվող կադրեր այն մասին, որ որոշ նավթատարեր արդեն իսկ պատրաստ են շարժվելու։ Իրավիճակն առայժմ ունի բազմաթիվ հարցականներ, սակայն պարզ է, որ այդ նավթատարների վրա ԱՄՆ-ի ԶՈւ-երի ցանկացած հարձակում դիտարկվելու է լեգիտիմ պատճառ իրանական պատասխան զինված գործողությունների համար»,-գրել է նա։