Փաշինյանը հանդիպում է ունեցել Էդրիան Մաքդոնալդի հետ

21/11/2026 20:38

Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի, Մերձավոր արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում Dell technologies ընկերության նախագահ Էդրիան Մաքդոնալդի հետ։ Վարչապետը կարևորել է վերջինիս մասնակցությունը Digitec 2026–ին և համագործակցության ընդլայնումը Dell Technologies-ի հետ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է առկա նախագծերի հետագա զարգացման և նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունը։ Էդրիան Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ միաժամանակ հավելելով, որ Dell technologies–ը պատրաստ է քննարկել մեր երկրում ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հետագա աշխատանքների շուրջ։