Զոհ և վիրավորներ․ խոշոր վթար Երևանում

22/11/2026 21:22

Նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Մինչ վթարի վայր կժամաներ քննչական խումբը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Վթարված ավտոմեքենաներից «Kia»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց անցել մայթով, ապա բազալտե եզրաքարին վրայով և բախվել «Լվա ինքդ»-ի պաշտպանիչ պատին՝ մասամբ վնասելով այն։