ՀՀ- ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23/11/2026 09:51

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» և Գորայքից «Զանգեր» հատվածները փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ Լանջիկ գյուղի հատվածը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։