Երևանում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը

23/11/2026 14:17

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Ադոնցի փողոցում բախվել են Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Nissan» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին որ շտապօգնությունը միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխում էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։