Ռուբինյանը ընդունել է ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

23/11/2026 19:00

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին։