Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

23/11/2026 21:52

Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջում է հերքել զրպարտությունը, այս մասին գրել է Սպուտնիկ Արմենիան։ «2026 թվականի նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել, թե Սամվել Կարապետյանը 9 միլիարդ դրամ է յուրացրել պետական բյուջեից։ Հայցով պահանջվում է նաև Նիկոլ Փաշինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում»։