Փաշինյանը ժամանել է Ռումինիա

24/11/2026 10:47

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա, հայտնում են կառավարությունից։ Բուխարեստի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անա Տինկան: Այցի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի, վարչապետ Լուկա Նիկուլեսկույի, Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ: