Իրանի հոգևոր առաջնորդի օգնականը կոշտ է արտահայտվել «Թրամփի ուղու» մասին

24/11/2026 10:49

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայաթիից հետո իրանական խորքային պետության մեկ այլ ազդեցիկ ներկայացուցիչ՝ հոգևոր առաջնորդի խորհրդական և օգնական, Մոհամմադ Մոխբերն այսօր շատ կոշտ է արտահայտվել «Թրամփի ուղու» մասին այն համեմատելով Հորմուզի նեղուցի հարավային՝ Օմանի ափերին մոտ երթուղու հետ, որտեղով անցնող նավերը Իրանը պարբերաբար թիրախավորում է,- իրանագետ Վարդան Ոսկանյանն է գրում։ «Ուշագրավ է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել այսօր՝ «Թրամփի ուղու» նախապատրաստական շինարարական աշխատանքների մեկնարկի առիթով ՀՀ-ից և ԱՄՆ-ից պաշտոնական ուղերձներից հետո»,- նշել է նա։