Երկու նավթատար լցանավ պшյթել են Հորմուզի նեղուցում

25/11/2026 10:25

Երկու նավթատար լցանավ բռնկվել են Հորմուզի նեղուցի հարավային և արևելյան հատվածներում ականների վրա պայթելու հետևանքով։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը: «Նավագնացության կանոնները խախտող երկու նավ պայթել են ականների վրա Հորմուզի նեղուցի հարավային և արևելյան հատվածներում», - հայտարարությունը մեջբերում է Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ միջադեպերի հետևանքով երկու լցանավերի մեքենայական բաժանմունքներում հրդեհ է բռնկվել։ Ռազմածովային ուժերում նավատերերին և լցանավերի օպերատորներին նախազգուշացրել են, որ արգելված գոտիներով անցումը լուրջ սպառնալիք է ներկայացնում անձնակազմերի կյանքի և նավերի անվտանգության համար։