Փակ ճանապարհներ կան

26/11/2026 10:28

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Կապան-Տաթև, Նորավան-«Զանգեր» և Սիսիանի կշռման կետից «Զանգեր» տանող ճանապարհահատվածները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։